Մեր ծառայությունները
Մասնավոր միջոցառումներ
Ձեր հյուրերը՝ օրվա գլխավոր հերոսները
Դարձրեք ձեր միջոցառումը ավելի հետաքրքիր՝ Infinite Moment-ի տեղում լուսանկարահանման և տպագրության ծառայությամբ։
Մեր թիմը գալիս է միջոցառման վայր, լուսանկարում հյուրերին և հենց տեղում յուրաքանչյուրի համար պատրաստում անհատականացված թերթ՝ իր լուսանկարով։ Թերթի ձևավորումը նախապես հարմարեցնում ենք ձեր միջոցառման թեմային ու ոճին՝ ստեղծելով միասնական, յուրօրինակ կոնցեպտ։
Հարսանիք, ծննդյան տոն, նշանադրություն, կորպորատիվ երեկույթ կամ շնորհանդես․ յուրաքանչյուր հյուր ստանում է իր անհատական թերթը՝ որպես օրվա գեղեցիկ հիշատակ։


